Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան տելեգրամյան իր ալիքում գրել է, որ խարդախների զոհ է դարձել։
Նա նշել է, որ իր նկատմամբ ծրագրված գործողություններ են իրականացվել, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
«Ինձ տուժած են ճանաչել, իսկ բնակարանիս վրա կալանք է դրվել»,- գրել է Դոլինան։
Նա նաև տեղեկացրել է՝ նախաքննությունը պարզել է, որ խարդախները գտնվում են Ուկրաինայի տարածքում։
Նրանք հասանելիություն են ստացել երգչուհու սոցցանցային էջերին և «հրեշավոր ուղերձ հրապարակել, որում որևէ ճշմարիտ խոսք չկա»։