ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նշվում է,որ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները, ընթացիկ հիմնական արդյունքները, ինչպես նաև 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի եկամուտներն ու կապիտալ ծախսերի կատարողականը:

Անդրադարձ է կատարվել, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին:

Հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումների և վերաբաշխումների վերաբերյալ առաջարկվող նախագծերը, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաև կապիտալ ծախսերի կատարման ընթացքին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացումը:

Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30