Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն աննկատ չեն մնում Ռուսաստանի կողմից․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չնայած հատուկ ռազմական գործողության անհրաժեշտության հետ կապված իրավիճակին, Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի կողմից աննկատ չեն մնում։

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի ընկերներ, թույլ տվեք նախ սրտանց ողջունել ձեզ Մոսկվայում, մենք երկու տարի է, ինչ չենք տեսել միմյանց, թեև անընդհատ կապի մեջ ենք, և ես շատ ուրախ եմ տեսնել ձեզ, ձեր պատվիրակությունը»,- ասել է Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների մեկնարկին:

«Բոլորը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, պաշտպանի իր ժողովրդին զենքը ձեռքին, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, անշուշտ մեր կողմից աննկատ չի մնում»,-ասել է Պուտինը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930