Երևանում կանցկացվի Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում 2024 թ. օգոստոսի 12-ին ժամը 17:00-ին անցկացնելու է Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Երևան համայնքի ենթակայությամբ գործող երիտասարդության ոլորտին առնչվող  կազմակերպությունների մասնակցությամբ՝ ապահովելով տաղավարներ, բեմահարթակ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ակնկալվում է Երևանում գործող հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի մասնակցությունը միջոցառմանը:

 «Շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անհատներին հրավիրում ենք միջոցառմանը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կողմից օգոստոսի 12-ը սահմանվել է Երիտասարդության միջազգային օր՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրելու երիտասարդությանն առնչվող խնդիրներին և դրանք լուծելու առաջնահերթություններին:

Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերը հանրության և պետության զարգացման, առաջընթացի գործում: 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031