Skip to main content

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

«Բացառո՞ւմ եք արդյոք այն իրավիճակը, ինչպիսին եղավ 2013 թվականին, երբ Հայաստանը մեկ կամ երկու գիշերվա ընթացքում հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու՝ արդեն իսկ պայմանավորված գործընթացից և որոշում կայացրեց գնալ ԵԱՏՄ-ի կամ Մաքսային միության ուղղությամբ։ Հարցին պատասխանեմ կարճ և կոնկրետ՝ այո՛, բացառում եմ»:

Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է ՀՀ-ն, և մասնավորապես բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

Մյուս կողմից, ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, և, բնականաբար, մենք ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում։ Բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը, և սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար»,- նշել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, ապա վարչապետն ասել է, որ այն տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ։

«Հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացված է։ Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031