«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը

Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների, զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Փառատոնը կիրականանա ՀՀ մարզերի, Երևանի, և Արցախից բռնի տեղահանված արհեստագործ վարպետների, ինչպես նաև արդեն ավանդույթ դարձած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։

Միջոցառման առաջին հատված՝

• ցուցահանդես-վաճառք.

• ցերեկային ցուցադրություններ՝ երիտասարդ դիզայներների հավաքածուների ցուցադրություն-մրցույթ.

• ազգային խաղեր.

• ուսուցողակրթական ժամանցային ծրագրեր:

Միջոցառման երկրորդ հատված՝

• Ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից ներկայացմամբ։

Կցուցադրվեն «Տերյան մշակութային կենտրոնի», տեղացի և միջազգային հայ դիզայներների տարազային և հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները՝ երաժշտության ներքո։

Փառատոնի ողջ ընթացքում բարձր տրամադրությունն ու երաժշտական ծրագիրը կապահովեն հայկական ավանդական երգի-պարի համույթները, ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Վիքթորի պարկ» ՍՊԸ-ի («Հաղթանակ» զբոսայգի) գործընկերությամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30