ՀՀ-ն կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ինչպես պարզ է դառնում հրապարակված հայտարարությունից, Հայաստանը կրկին չի մասնակցելու վերոնշյալ զորավարժություններին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031