Օգոստոսի 2-ին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՌԴ քաղաքացին իր մոտ խոշոր չափի թմրամիջոց է պահում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կասկածյալը չի կարողացել փախչել: Նրան բռնել են և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կասկածյալը ՌԴ քաղաքացի 27-ամյա Է. Սարկիսյանն է: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ պոլիէթիլենային 2 փաթեթ 6.36 գրամ և 2.50 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգվածներով և 1 կանաչ փաթեթ՝ 33.35 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ բաժին է ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: