Skip to main content

«Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ. ՊԵԿ նախագահ

Այո՛, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:

Մինասյանը մասնավորապես հարցրեց՝ արդյոք «Թրամփի ուղի»-ով գործելու է մաքսային համակարգ և նշեց, որ վերոնշյալ ուղու մասով բազմաթիվ մեղադրանքներ են հնչում և հստակության կարիք կա

««Թրամփի ուղու» հետ կապված ես ինքս վերջին հարցազրույցներից մեկում պարզաբանում տվել եմ և նշվածը ենթադրում է մաքսային ծառայության առկայություն: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, այո՛, մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են։

«Այնուամենայնիվ, մեր մաքսային քաղաքականությունը տոտալ է»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031