Skip to main content

Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Մկրտչյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։

Մասնավորապես՝

— արտադրական շինություններում, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չի տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,

— շինությունների պատերը, առաստաղը և հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

— սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31