Skip to main content

Պապիկյանն ու ՆԱՏՕ-ում հավատարմագրված երկրների դեսպանները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031