Ինչո՞ւ են «Զվարթնոցում» հաճախակ դարձել մարդկանց «կարմիր գոտի» ուղեկցելու դեպքերը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

ԱԺ–ում այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքեց դիտարկմանը, որ ահազանգեր կան, որ «Զվարթնոց» օդանավակայանում

մաքսավորները պարբերաբար քաղաքացիներին պահանջում են անցնել կարմիր գոտի և դա մասսայական բնույթ է կրում։

«Մասսայականություն որպես այդպիսին չկա, միգուցե ժամանակ առ ժամանակ նկատվում է նման բան, որովհետև ունենք կոնկրետ ուղիներ, կոնկրետ քաղաքներից թռիչքներ, որտեղ մասսայական բնույթի մաքսանենգություն է տեղի ունենում։ Մասնավորապես խոսքը, օրինակ, համակարգիչների, հեռախոսների, թանկ ժամացույցների կամ զարդերի մասին է։ Նմանատիպ դեպքերով կոնկրետ ուղղություններ կան, որ ստիպված ենք լինում այդ քայլին գնալ։

Հիմա մենք այդ ուղղությամբ խնդիր ենք դրել զարգացնելու, որ ռիսկի ցուցանիշներ ունենանք և ավելի թիրախային ստուգում իրականացնենք։ Բայց այստեղ առանցքային բացն այն է, որ մենք տեղեկատվություն չունենք տարբեր օդանավակայաններից, թե ինչ մարդիկ են գալիս, որպեսզի ավելի հեշտ վերահսկենք և այդ համակարգի վրա էլ ենք աշխատում»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930