Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Աբովյանի մի շարք հասցեներում՝ սեպտեմբերի 15-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29/14, 27/7, 21/13 բազմաբնակարան շենքերի, թիվ 23/2 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի, Հասրաթյան փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և Արմենակյան փողոցի առանձնատների գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորափի, Պարոնյան, Հնդկաստանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան և Երիտասարդական փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930