Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը, ազատազրկված անձանց կողմից դրանց պահումն ու ապօրինի շրջանառությունը կանխելու և բացահայտելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
2025 թվականի օգոստոսի ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է․
71.39 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
176 բջջային հեռախոս,
175 բջջային հեռախոսի պարագա,
4 wi-fi սարք,
36 կտրող-ծակող առարկա,
115.7 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից։