Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցները ձերբակալվել են օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում հասարակական կարգը խախտելու համար: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Քաշաթաղի կենտրոնում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է ANAMA-ի բաժնի պետ Մամեդովի (պայմանական անուն, ազգանուն)՝ 1985 թվականին ծնված, վարած Hyundai Sonata մակնիշի մեքենան: Վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և չի կապել անվտանգության գոտի: Նրա ուղևորը՝ 31-ամյա Թ. Գուրբանովը, նույնպես եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք սկսել են աղմկել և օգտագործել անպարկեշտ արտահայտություններ:
Խախտողների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, և Լաչինի շրջանային դատարանը որոշել է 8 օրով վարչական կալանք կիրառել: