Skip to main content

Նոր մեղադրանք. Դատարանը Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոց ընտրեց երկամսյա տնային կալանքը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով:

Բացի այդ, ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

Երեկ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930