Մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ 2025» զորավարժությունները

Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ 2025» համատեղ ռազմավարական զորավարժությունները մեկնարկել են այսօր։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

“«Ս.թ. սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Զապադ 2025» համատեղ ռազմավարական զորավարժությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի, Բելառուսի, ինչպես նաև Բալթիկ և Բարենցի ծովերի զորավարժարաններում։

ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմերը հրավիրվել են մասնակցելու։ Նշվում է, որ զորավարժությունները կկենտրոնանան Միութենական պետության դեմ ագրեսիայի հետ մղման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման վրա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930