Փաշինյանի վերջին հայտարարությունն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ․ Սուրենյանց

Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին՝ որպես «հոգևոր կցորդ»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը չի սահմանափակվում ներքաղաքական բանավեճով։ Այն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ։
Վարչապետը, իր ձեռքում կենտրոնացնելով պետական լծակները, այժմ փորձում է հաստատել վերահսկողություն նաև հոգևոր ոլորտում։

Տեր Արամի «առանձնահատուկ դերը» ակնհայտ է․
նա ներկայացվում է որպես եկեղեցու ներսում իշխանության խոսափող, բայց իրականում կոչված է ծառայել վարչապետի քաղաքական ծրագրին։
Սա արդեն սովորական քաղաքական գործընթաց չէ, այլ պետական հաստատությունների արժեզրկում և դրանց փոխարինում՝ աղանդավորական բնույթի կառույցով, որտեղ առաջնորդը Փաշինյանն է, իսկ «հոգևոր մարգարեն»՝ Տեր Արամը։ Այս քայլով վտանգվում է ոչ միայն եկեղեցու անկախությունը, այլև Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքները»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930