Հայտարարվել է մրցույթ՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 24/16 հասցեում անշարժ գույքը վարձակալության տալու նպատակով

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 24/16 հասցեում գտնվող 259,38 քմ ներքին և 264,5 քմ արտաքին մակերեսներով ոչ բնակելի տարածքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,147111 հա մակերեսով հողամասի վարձակալության մրցույթին։

Ամսական վարձավճարի նվազագույն չափը` 1,010,000 դրամ

Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի

Օգտագործման նպատակը՝ սրճարանի շահագործում

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

— գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,

— նախավճարի մուծումը (1,010,000 դրամ) հաստատող փաստաթղթերի բնօրինակները,

— իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի (պետական ռեգիստրի վկայական, կանոնադրություն) պատճենները, քաղաքացիների համար՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը,

— հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),

— գործարար ծրագիր՝ գույքի օգտագործման նպատակի, ակնկալվող արդյունքների և նվազագույն ներդրումների չափի վերաբերյալ։

Մրցույթում հաղթող ճանաչված անձը պետք է ի գիտություն ընդունի, որ՝

ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բարլավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,

բացառվում է ժամանցային և զվարճանքի բնույթի միջոցառումների կազմակերպումները, երաժշտության կիրառումը։ Սրճարանի բացօթյա հատվածի կազմակերպումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն լուծված է միջավայրին համահունչ,

տարածքի արդիականացման կամ օգտագործման նպատակով վարձակալը ճարտարապետական նախագիծը պետք է ներկայացնի ԿԳՄՍՆ,

վարձակալը պետք է ապահովի սրճարանի հարակից տարածքների խնամքը, ինչը ներդրումային պարտավորություն չէ։

Մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կոմիտե (Տիգրան Մեծի 4) մինչև 26․09․2025թ․, ժամը 18։00-ն ներառյալ՝ սոսնձված, ստորագրված ծրարով։

Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930