Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Այս մասին ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Փաշինյանի հրաժարումը Լոնդոնում Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց մենք համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից»,- ասել է նախագահի օգնականը։