Իսկապես ուրախ եմ, որ Թրամփն իրեն լավ է զգում, ես և Ջիլը աղոթում ենք նրա և նրա ընտանիքի համար․ Բայդեն

Միասնությունը մեր գլխավոր նպատակն է։ Հիմա միասնությունից ավելի կարևոր բան չկա.Այս պահին կրակողի դրդապատճառների մասին տեղեկություն չունենք։ Մենք գիտենք, թե ով է նա։ Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ նրա շարժառիթների կամ կապերի մասին շահարկումներից։

Հատուկ ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը․

«Երեկ երեկոյան ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ։ Ես իսկապես ուրախ եմ, որ նա իրեն լավ է զգում և ապաքինվում է։

Մեր զրույցը կարճ էր, բայց լավը։ Ես և Ջիլը աղոթում ենք նրա և նրա ընտանիքի համար: Մենք նաև մեր խորին ցավակցությունն ենք հայտնում միջադեպի ժամանակ զոհվածի ընտանիքին։

Նա հայր է, որն իր ընտանիքը պաշտպանելով արձակված գնդակներից, կորցրել է կյանքը։

Ինչպես ասացի երեկ երեկոյան, Ամերիկայում տեղ չկա այս տեսակի բռնության կամ որևէ բռնության համար: Սպանության փորձը հակասում է այն ամենին, ինչը մենք, մենք որպես ազգ, պաշտպանում ենք։

Միասնությունը մեր գլխավոր նպատակն է։ Հիմա միասնությունից ավելի կարևոր բան չկա.

Մենք կվիճենք ու չենա համաձայնի միմյանց հետ։ Սա չի փոխվի: Բայց մենք չենք մոռանա, թե ովքեր ենք մենք որպես ամերիկացիներ։

Այս պահին կրակողի դրդապատճառների մասին տեղեկություն չունենք։ Մենք գիտենք, թե ով է նա։ Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ նրա շարժառիթների կամ կապերի մասին շահարկումներից։

Քանի դեռ հետաքննությունը շարունակվում է, ահա թե ինչ ենք անելու: Նախ, պարոն Թրամփը, որպես նախկին նախագահ և հանրապետականների թեկնածու, արդեն օգտվում է անվտանգության բարձրացված մակարդակից։

Ես նաև հանձնարարել եմ Գաղտնի ծառայությանը վերանայել բոլոր անվտանգության միջոցառումները հանրապետականների համագումարի համար, որը կսկսվի վաղը: Եվ երրորդ՝ ես հանձնարարել եմ երեկվա հանրահավաքի անկախ ուսումնասիրությունը՝ հստակ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։ Դրա արդյունքները ևս կներկայացնենք ամերիկացի ժողովրդին»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031