ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է»,- ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031