Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը կիսաեզրափակիչում են

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնութունը։

Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ Աղաբեկյանը և 51 կգ Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և թուրք ըմբիշի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Հունիսի 28-ին 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ։ Ղազարյանը 10։0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Էսադ Բոզալի նկատմամբ։ Եզրափակիչում Ղազարյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսանգուր Օսմաևի հետ։

48 կգ Արմեն Պապիկյանը, 65 կգ Եղիշե Մոսեսյանը, 80 կգ Սահակ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031