Ադրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հաուբից․ այն պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR-ին

Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցին։

Նշենք, որ օրերս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին: CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30