ՀԷՑ–ում 2 ժամից ավելի քննչական գործողություններ են, եթե երկար շարունակվի, աշխատանքը կխաթարվի. Դավիթ Ղազինյան

Առավոտյան ժամը մոտ 8.10–ին տեղեկացրեցին, որ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեին պետք է գործողություններ իրականացնեն ՀԷՑ–ում, արագ եկել եմ այստեղ. հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, ՀԷՑ–ի գլխամասային գրասոենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, ով քիչ առաջ դուրս եկավ շենքից։

«Խոստացել են շատ արագ վերջացնել, որպեսզի նաեւ մեր աշխատանքը չպատալիզացվի։ Տեսնենք ինչ կլինի։ Տեղյակ չեն պահել, թե ինչ գործով են այստեղ։ Իրենք ներկայացրել են դատարանի որոշումները քննչական գործողություններ կատարելու հետ կապված։ Հիմա կատարվում են այդ գործողությունները։ Եկեք ավել բաներ չասեմ։ Տեղյակ չեմ եղել, բայց կանխատեսում էի այսպիսի զարգացում։

Ես որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար որեւէ պաշտոնական խողովակում որեւէ բան չեմ ստացել։ Մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չունեմ»,–ասաց նա։

Ղազինյանը չցանկացած պատասխանել հարցին, թե արդյոք այստեղ քաղաքական մոտիվներ կան, թե ոչ։

Փոխարենը նա ասաց, որ բոլոր իրավական միջոցներով պայքարելու են ՀԷՑ–ի իրավունքները պաշտպանելու համար. «Իհարեկ, արդեն սկսել ենք, մեր շանսերը շատ մեծ ենք գնահատում»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե աշխատանքից կազատվեն ՀԷՑ–ի այն աշխատողները, որոնք կստիպեն մյուսներին մասնակցել հանրահավաքներին, կամ կմասնակցեն քաղաքական խպարդավանքների, Ղազինյանն ասաց. «Դեռ ԱԺ–ում երկրորդ ընթերցումը չանցած վիճակում արդեն համարում են պետական ու մարդ են հեռացնում… եզրակացությունները դուք արեք։ Որեւէ ուղղորդում չի եղել ու չի լինելու։

Ես որպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ակնկալում եմ իրավական գործընթաց իր չճիշտ լուծումներով, այսինքն ծանուցել, հասկանալ, տեսնել»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե երկար շարունակվեն քննչական գործողությունները, ապա ՀԷՑ–ի աշխատանքը կարելի է համարել խաթարված։ «Եթե երկար շարունակվի, հանդես կգանք հայտարարությամբ, հուսով եմ երկար չի շարունակվի, որովհետեւ բան էլ չկա անելու շատ»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031