«Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երեւանում»․ Զեմֆիրան կիսվել է Երեւանում կայացած իր առաջին մենահամերգի ու այցի տպավորություններով

Հայտնի երգչուհի Զեմֆիրան, ինչպես եւ իր հայ երկրպագուները, դեռեւս Հրազդան մարզադաշտում կայացած իր առաջին երեւանյան մենահամերգի տպավորությունների տակ է։ Նա երկարաշունչ եւ հուզիչ տեքստով է կիսվել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ զարմանում է՝ ինչպե՞ս ավելի վաղ չէր այցելել Հայաստան։

Երգչուհին առանձնացրել է մի քանի տպավորիչ պահեր, որոնցից մեկը Արարատի տեսարանն է։

«Երեւանը զարմացրեց ինձ։ Այնքան ջերմություն՝ ամբողջ երեք օրը՝ բոլորից ու ամենուրեք»,-գրառումը սկսել է երգչուհին։

«Հրաշալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օրն էլ գլխումս հարց էր՝ «ինչո՞ւ ես երբեք այստեղ չեմ եղել»։ Իմ տարիքում նման «հայտնագործություններ» անելը անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում։

Իսկ համերգը՝ դա մեծ վերամիավորման նման էր․ անհավանական պատմություններ մի աղջկա մասին, որը եկել էր Նոր Զելանդիայից, մեկ ուրիշը՝ Ճապոնիայից․․․․ Երկրպագուների գոտին՝ ամբողջական կազմով։ Եվ անցյալի մարդկանց մասին, որոնք ի հայտ եկան երկար տարիներ անց եւ արթնացրին հիշողություններ ու մոռացված զգացմունքներ։

Բայց համերգը գուցե ավելի լավը կարող էր լինել, թեեւ ես հաճախ այդպես եմ մտածում։ Այն հնչյունների մասին չէր։ Այն երկար սպասված էր, լավ հանդիպման մասին էր։ Երբ հետ ես նայում ու մտածում՝ «հիանալի էր»։

3 բան, որ տպավորեցին ինձ․

Երկու շենքերը՝ մարզադաշտի դիմաց գտնվող լեռան վրա, փայլող պատուհաններ՝ ամբողջ համերգի ընթացքում, անտանելիորեն գեղեցիկ փոխաբերություն, և պարզապես տեսարանը․․․

Վերջին երգը, վերջում՝ իմպրովիզացիա․ ես միշտ սիրել եմ իմպրովիզացիան, բայց ես դա անում եմ ավելի ու ավելի քիչ։ Այս անգամ այն ​​ստացվեց։ Գագիկը երեկոյի բացարձակ հերոսն է՝ քաջ եւ զգայուն։

Ինձ ասում են և գրում «գեղեցիկ համերգ էր», բայց դուք եք այն այդպիսին դարձրել։ Հավաքվել էինք մեկ տեղում՝ բաց երկնքի տակ՝ միմյանց հետ կիսվելով զգացմունքներով։

Շնորհակալություն, Երեւան, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ ինձ այդքան լավ վերաբերվելու համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց կարծես՝ իմն ամենալավն է։

Իսկ համերգից հաջորդ օրը Արարատը «բացվեց» ու ամբողջ լեռը տեսանելի դարձավ։ Ասում են՝ ամռանը դա հազվադեպ է պատահում։

Հ.Գ. Ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չէի եղել»,-հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031