Skip to main content

Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար. Նարեկ Կարապետյան

Քննիչները ժամանելեն մեր բնակարան, խուզարկություն են իրականացնում, այս ամեն ինչին սպասում էինք, դեռ մի քիչ էլ ուշացան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:

«Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»,- ասաց Կարապետյանը:

Նրաձեռքինգիրքկար, երբլրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչգիրքէ, նա ասաց՝ վերցրել է, որ կարդա այնտեղ և որ արդեն պատրաստվել է ձերբակալվելուն:

«Գիտեի, պարզ է, իրենց բոլոր քայլերը պարզ են ու ընդունելի են, թող անեն այդ քայլերը, տեսնեն՝ իրենց հաջողությո՞ւն է բերելու, թե՝ չէ»,- ասաց նա:

Նա նշեց, որ հավաքի հետ է կապված իրեն ձերբակալելու որոշումը: «Մի բան պետք է լինի, իրենք մի բան պետք է գտնեին, գտել են»,- ասաց նա:

Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։

Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ ևս այս պահին խուզարկություն են իրականացնում: Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է։

Ավելի ուշ Նարեկ Կարապետյանին դիմակավորված անձինք ավտոմեքենայով բերեցին ՀԷՑ կենտրոնական գրասենյակ։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031