Դանակաhարություն՝ Պռոշյանի գազալցակայանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կոտրված պատուհան

Հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատամ են միջին ծանրության։

Դեպքի վայրում ոստիկանները, պարեկները ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գազալցակայանի ապակին և ՀԴՄ սարքը՝ կոտրված։

Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ն է։

Քրեական և համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Ջոնիկ Ն․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենայով եկել է «ԵԴԵ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ վիճաբանություն է սկսվել նրա և գազալցակայանի աշխատակիցիներ, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Պաշտիկ Գ․-ի, նրա եղբոր, հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Ս․-ի միջև, որի ընթացքում հնչեցվել են հայհոյանքներ ու Ջոնիկ Ն․-ն հեռացել է։

Մոտ 15 րոպե անց գազալցակայան է ժամանել Ջոնիկ Ն․-ի որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոմիկ Ն․-ն, ով բղավելով մոտեցել է աշխատակիցներին, ասելով «ում հորն եք խփել, արա՛», ապա իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածներ է հասցրել Արմեն Գ․-ի մեջքին և կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031