Ռուսաստանը բաց է քաղաքական լուծման համար, բայց դեմ է ժամանակավոր «դադարներին»․ Լավրով

Մոսկվան՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցի քաղաքական և դիվանագիտական լուծմանը, սակայն չի տեսնում անհրաժեշտություն ժամանակավոր հրադադարների մեջ, որոնք, ըստ պաշտոնական Մոսկվայի՝ Կիևը և Արևմուտքը կարող են օգտագործել զորքերը վերախմբավորելու և ռազմական ներուժը վերականգնելու համար։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Magyar Nemzet» պարբերականին տված հարցազրույցում։

«Մեզ պետք չէ այնպիսի դադար, որը Կիևի ռեժիմը և նրա արտաքին հովանավորները կօգտագործեն զորահավաքի, վերախմբավորման և ռազմական հնարավորությունների ընդլայնման համար», — նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ հակամարտության երկարաժամկետ լուծումը պահանջում է անդրադառնալ հիմնարար պատճառներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և Ուկրաինայի դաշինքի մեջ ներգրավման փորձերին։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի դիրքորոշման համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում և ճանաչել «նոր տարածքային իրողությունները»՝ մասնավորապես Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ընդգրկումը Ռուսաստանի կազմ։

«Այդ տարածքների բնակիչները իրենց կամքն ազատորեն արտահայտել են հանրաքվեների միջոցով», — նշել է նա։

Խաղաղ կարգավորման պայմանների շարքում ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է նաև Ուկրաինայի ապառազմականացումը և «դենացիֆիկացիան», Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը և Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների վերադարձը։

Լավրովը նաև ընդգծել է, որ բոլոր պայմանները պետք է ամրագրվեն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինան պետք է վերադառնա չեզոքության քաղաքականությանը, ինչպես նշված է եղել 1990 թվականի պետական ինքնիշխանության հռչակագրում և 1991 թվականի անկախության հռչակագրում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031