Հայաստանում սպասվում է անձրև և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից, ընդգծելով, որ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031