Կապանում մեքենաներ են բախվել․ տուժածների թվում երեխա կա

Հունիսի 1-ին, ժամը 20:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Օ.-ն (ծնված 2000 թ.) և Մ. Ա.-ն (ծնված 2022 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Դ.-ին (ծնված 1974 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031