Նիդեռլանդների ԱԳ նախարարը ԵՄ առաքելության ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ շրջան

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ շրջան։

Առաքելության X-ի էջում նշվում է, որ Վելդկամպին է ներկայացվել առաքելության գործունեությունն ու սահմանամերձ շրջանում պարեկության ընթացքում իրավիճակը։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը մարտի 12-ին է ժամանել Երևան։ Նա երեկՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախ առաձին հանդիպում է ունեցել, ապա քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով, ավարտին Միրզոյանն ու Վելդկամպը հանդես են եկել համատեղ մամուլի ուսիլիսով։ Կասպար Վելդկամպը Երևանում հայտարարեց, որ խաղաղությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է Եվրոպայի համար՝ նշելով, որ Նիդերլանդները նաև հայ-թուրքական կարգավորումն է սատարում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031