Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին՝ «ստիպել» Մոսկվային դադարեցնել պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկների շուրջ քննարկումներին՝ մեղադրելով Ռուսաստանին պատերազմի երկարաձգման ձգտման մեջ։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին՝ «ստիպել» Մոսկվային դադարեցնել պատերազմը։

Զելենսկին հատկապես ընդգծել է, որ «արդեն ավելի քան մեկ օր աշխարհը դեռևս չի լսել Ռուսաստանի կողմից իմաստալից արձագանք ներկայացված առաջարկներին»։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանը ցանկանում է որքան հնարավոր է երկարաձգել պատերազմը և հետաձգել խաղաղությունը։ Հուսով ենք, որ ԱՄՆ-ի ճնշումը բավարար կլինի Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը», – ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031