Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մագնուս Ցահկնան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Նա X-ի իր միկրոբլոգում այս հանգամանքն անվանել է պատմական։

«Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պատմական համաձայնագիրը։ Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ, և մենք հուսով ենք հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրում»,- նշել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031