Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հարցը կլուծվի մինչեւ մարտի 20-ը: Նիկոլ Փաշինյանը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացված 3 թեկնածուներից նշանակի մեկին:

Հիշեցնենք, որ ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, գիշերային մի հրաժեշտի ՍՄՍ ստանալով, «ինքնակամ» հեռացվեց աշխատանքից: Նոյեմբերից մինչեւ հիմա դեռ չի հաջողվում նշանակել ՀԿ նախագահ:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու հայտ էր ներկայացրել 5 թեկնածու՝
1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը,
2. վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը,
3. Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը,
4. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը,
5. փաստաբան, նախկին քննիչ ու դատախազ Կարեն Բատիկյանը։ Վերջինիս կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:
Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում եւ համապատասխան որոշում է կայացնում խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Այդ ժամկետը լրանում է մարտի 20-ին, եւ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Կառավարության նիստում կհնչեցնի նոր նախագահի անունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930