Ե՞րբ կսկսվի ԱԺ աշնանային նստաշրջանը. ինչով են զբաղված ՔՊ պատգամավորները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը: Չնայած նրան, որ խորհրդարանում արձակուրդ է, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները մարզային այցերի ակտիվ գործընթացի մեջ են, քանի որ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ նոր վարչության ընտրությունների համար պետք է «Քաղաքացիական պայմանագրի» մարզային կառույցի ներկայացուցիչներից ձայներ կորզեն: Բացի վարչության ընտրություններից՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, կարելի է ասել, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «ներքին» քարոզարշավով են արդեն զբաղված:

Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստերը բավականին թեժ ավարտվեցին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ եկավ ու քրեական վարույթ նախաձեռնելու առնչությամբ երեք ընդդիմադիր պատգամավորների զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Թերևս նոր նստաշրջանում ևս իրավական հետապնդման հերթը կհասնի մի շարք ընդդիմադիրների։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031