Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները կարող են օրինակ լինել այլ երկրների համար. Պուտին

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները բառի բուն իմաստով կարելի է անվանել «եղբայրական»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ողջունելով իր բելառուսցի գործընկեր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Կրեմլի կանաչ հյուրասենյակում։

«Ես շատ գոհ եմ, որ Դուք որոշել եք ձեր առաջին այցը կատարել Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ բառի բուն իմաստով դաշնակցային և եղբայրական: Այդ հարաբերությունները կարող են օրինակ լինել այլ երկրների համար», — ընդգծել է Պուտինը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031