Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայազգի անձինք հոգեկան կայունության խնդիրներ ունեն. Բեգլարյան

«Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձինք բարձր կամք չունեն, և մեծ է հավանականությունը, որ նրանց բռնի ուժի կիրառմամբ կամ այլ կերպ ադրբեջանցիները հարկադրել են կեղծ ցուցմունք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի դեմ, կամ ինչ–որ ձևով խրախուսել են»։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող լուրերին այն մասին, որ երկու հայ ցուցմունք է տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։

Նա նշեց, որ չգիտի, թե ինչու են այդ անձինք մնացել Արցախում։

«Առնվազն մեկի մասով տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասեմ։ Հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն, այդ մասին գիտեն այդ անձանց ճանաչող բոլոր արցախցիները։ Նաև այդ հանգամանքները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ նրանք ադրբեջանական ծառայությունների ազդեցության տակ են եղել»,–հավելեց Բեգլարյանը։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել ազգությամբ հայ Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31