ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած հավաքի մասնակիցներին հորդորելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ-ից զգուշացրել են, որ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր համակիրների հետ վաղ առավոտից քայլերթ էր իրականացնում Երևանի փողոցներում, այժմ նրանք այն շենքի դիմաց են, որտեղ տեղակայված է նաև ԱԳՆ-ն:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031