Գտնվում ենք շրջադարձային փուլում․ Բագրատ Սրբազան

Ինչպես մեր հայրերն են ասում՝ յոթ արվեստներից մեկն է բժշկագիտությունը, որը համարում են Աստվածային բարձր շնորհի մարդկանց արվեստը։

Այս մասին բժիշկների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։

«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը։ Հարցը եղել է հետևյալը՝ ինչպես կարող է աստվածաբանությունը նպաստել առողջապահական համակարգի բարելավմանը կամ զարգացմանը։ Մարդիկ հաճախ զարմանում են, ասում են՝ ինչ կապ ունի աստվածաբանությունը առողջապահության հետ, բայց շատ ուղիղ կապ ունի։

Աստվածաբանության մեջ կարևոր նշանակություն ունի սուրբգրքային այն հայտարարությունը, որ երբ ասում է՝ և խոսքը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ։ Այս օրերին ուզեցի, որ մենք հանդիպում ունենանք, որովհետև գտնվում ենք շրջադարձային փուլում։ Լայն իմաստով գիտեք, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում ու ինչպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած՝ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ ներքին կյանքի իմաստով»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ մեր երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում։

«Մեր երկրում համակարգային ամեն բան դադարել է։ Մեր երկրում ամեն համակարգ պետք է կառուցված լինի ճշմարտության վրա։ Պարոն Դանիելյանը, երբ ինձ հրավիրել էր Մուրացանի քիմիոթերապիայի բաժին՝ բժիշկների հետ հանդիպման, զարմացա, թե ինչու հենց բժիշկների և հիվանդների։ Հասկացա, որ բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի հետ, ուզեն, թե չուզեն, ապրում են են մարդկանց դժգոհությունների, տագնապների հետ։ Ու օրենքը հիշեցի, որ այնտեղ մի տող անգամ չկա բժիշկների պաշտպանության խնամքի մասին»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031