«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի։

Telegram-ի ալիքում գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Արդեն ավելի շատ զոհեր կան, քան Նորդ-Օստում. 143 մարդ»,- ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր 115 զոհի մասին։

Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի արտազատումը։ Ահաբեկիչները հարձակման պահին կրակ են բացել ինքնաձիգներից, իսկ համերգասրահը հրդեհելու համար կիրառել են դյուրավառ հեղուկներ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031