Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը:

Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը:

Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն «Roma Sinfonietta» նվագախմբի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Անդրեա Մորիկոնեն:

Իտալացի կոմպոզիտոր, դիրիժոր Էնիո Մորիկոնեն հիմնականում երաժշտություն է գրել կինոյի և հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» արժանացել է մեծ խաչի ասպետ շքանշանի: «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր է: 2007-ին «Օսկար»-ի է արժանացել կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար և «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Իտալիայի ազգային՝ «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակի իննակի դափնեկիր է՝ «Դավիդ դի Դոնաթելլո» ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուս»-ի եռակի դափնեկիր է, «BAFTA» մրցանակի վեցակի մրցանակակիր է: Արժանացել է մի շարք այլ մրցանակների։

Հռչակավոր կոմպոզիտորը կյանքից հեռացել է 2020 թվականին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930