Այն, ինչ գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, ՀՀ-ինն է, և որևէ մեկը չի պատրաստվում և չի կարող հանձնել որևէ հողակտոր․ Արթուր Հովհաննիսյան

«Չխճճվելու համար կարևոր է ֆիքսել հետևյալ սկզբունքը․ այն, ինչ գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, ՀՀ-ինն է, և որևէ մեկը չի պատրաստվում և չի կարող հանձնել որևէ հողակտոր»։ Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար՝ Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով սահմանագծման գործընթացում կողմերի միջև համաձայնեցված քարտեզների առկայության մասին հարցին՝ Ա․ Հովհաննիսյանն նշեց, որ դա մի կամ երկու ժամանակաշրջաններին վերաբերող քարտեզներ չեն, այլ տարբեր թվականների քարտեզներ և իրավական հիմքեր գոյություն ունեն,որոնցով ձևավորվել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրով պետք է դառնան մեր պետական սահմանները։ «Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում հասցեագրվում են այս հարցերը՝ հաշվի առնելով գոյություն ունեցող բոլոր հնարավոր ռիսկերը»։

«Մենք տարածքներ չենք տալիս, վերցնում, մենք սահմանազատում ենք ՀՀ թվարկված գյուղերի՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները,որը մինչ այս պահը շփման գիծ է։ Մենք շփման գիծը վերածում ենք սահմանի։ Իրավական առումով, երբ ասում ենք՝ շփման գիծ, հասկանում ենք կրակոց, իսկ երբ ասում ենք՝ սահման, հասկանում ենք խաղաղություն, սահմանապահներ»։
«Կա նաև շփոթ այն մասով, որ Բաղանիսի դիմացը Այրումն է, երբ խորհրդային տարիներին այս գյուղերում երկար ժամանակ ապրել են՝ չիմանալով որ գյուղի վարչական սահմանը որտեղ է սկսվում և ավարտվում։ Սա փոխանցվել է մեզ ժառանգաբար և դարձել է ռումբ երկու պետությունների միջև մեկ այլ պետությունների շահերի սպասարկման համար, ասաց Հովհաննիսյանը։ Մենք կառուցում ենք իրավական պատ՝ սահմանի այն կողմից կրակոցի դեպքում միջազգային լծակներն օգտագործելու հնարավորություն ունենալու համար»,ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական կողմից օկուպացրած տարածքների հարցին՝ Հովհաննիսյանն ավելացրեց, որ կիրառվելու է նույն բանաձևը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031