Հարվարդը պատրաստ է 500 միլիոն դոլար վճարել Թրամփի վարչակազմի հետ կապված վեճերը կարգավորելու համար

Հարվարդի համալսարանի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վճարել 500 միլիոն դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կոնֆլիկտը կարգավորելու համար։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

Ըստ նրա տեղեկությունների՝ ԱՄՆ կառավարության կողմից պահանջվող գումարը ավելի քան երկու անգամ գերազանցում է 200 միլիոն դոլարի տուգանքը, որն իր հերթին Կոլումբիայի համալսարանը պետք է վճարեր Սպիտակ տան հետ վեճերը լուծելու համար։

Նշվում է, որ Թրամփը պահանջել է, որ Հարվարդի համալսարանը «շատ ավելին վճարի, քան Կոլումբիականը»։

Մի քանի ամիս առաջ համալսարանի ներկայացուցիչները եկել էին այն եզրակացության, որ նույնիսկ ԱՄՆ կառավարության հետ դատական վեճերում հաղթելու դեպքում՝ այս համաձայնագիրը կօգներ Հարվարդին խուսափել Թրամփի վարչակազմի հետ հնարավոր նոր խնդիրներից, գրում է NYT-ը։

Համաձայնագրի պայմանները մնում են անհայտ, հավելում է թերթը։

Թրամփն ու նրա վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարություններ են արել Հարվարդի և Ամերիկայի այլ հեղինակավոր համալսարանների վերաբերյալ։ ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը չեղարկել է Հարվարդի համար նախատեսված 60 միլիոն դոլարի դաշնային դրամաշնորհները, քանի որ, ըստ գերատեսչության, բուհը չի կարողանում լուծել հակասեմականության, էթնիկական և ռասայական խտրականության խնդիրները։ Սպիտակ տունը նաև դադարեցրել է Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունման թույլտվությունը։ Ի պատասխան՝ համալսարանը հայց է ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031