Skip to main content

Մարիամ Տեր-Գուլանյանի նոր գրքի շնորհանդեսը Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում

Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ ֆրանսահայ գրող Մարիամ Տեր-Գուլանյանի նոր գրքի՝ «Բացակա պատմվածքը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։

Միջոցառումն անցավ տարբեր՝ ուրախ, թախծոտ, վառ ու գնահատանքներով լեցուն տրամադրությամբ․․․

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը, ելույթներով և շնորհավորանքներով իրենց սրտի խոսքն ասացին հրատարակիչ, արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Վան Արյանը, գրքի խմբագիր Հակոբ Սողոմոնյանը, սրբագրիչ Աստղիկ Սաֆարյանը, գրողի հայրը՝ գրող, հրապարակախոս արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, բանաստեղծ, գրականագետ, բ․գ․դ․, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը, գրող, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, սցենարիստ, լրագրող Ռոլանդ Շառոյանը, ընթացքում ընթերցումներով հանդես եկավ Գայանե Սամվելյանը։

Միջոցառումն, իր ամփոփիչ խոսքով, ավարտեց գրողը՝ Մարիամ Տեր-Գուլանյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -