Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը գրություններ է հասցեագրել Դատախազին՝ վերջինիս կալանքը վերացնելու պահանջով

Գործարար, բարերար ՍամվելԿարապետյանի պաշտպանական թիմն այսօր գրություններ է հասցեագրել Գլխավոր դատախազին և Դատախազությանը:

Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է՝ ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից:

«Անհրաժեշտ է նշել նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը:

Ի դեպ, ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել՝ կամ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները: Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն»,- նշել է Վարդևանյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031