Իլոն Մասկի ընկերությունը մտադիր է տարեկան մինչև 20 հազար մարդու մեջ նեյրոչիպեր տեղադրել. հաշվետվություն

Իլոն Մասկի Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը նպատակ ունի իր չիպերը տեղադրել տարեկան մինչև 20 հազար մարդու օրգանիզմում և մինչև 2031 թվականը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար եկամուտ ապահովել, գրում է Bloomberg-ը։

Ըստ հաշվետվության՝ ընկերությունը մտադիր է վեց տարվա ընթացքում բացել հինգ խոշոր կլինիկա և գլխուղեղի իր իմպլանտի երեք տարբերակ առաջարկել, դրանց թվում՝ Telepathy՝ համակարգիչը մտքի ուժով կառավարելու համար, Blindsight՝ տեսողությունը վերականգնելու համար և Deep՝ դողի և Պարկինսոնի հիվանդության բուժման համար, գրում է Naked Science-ը։

Ընկերությունն ակնկալում է իր Telepathy սարքի համար կարգավորող մարմինների հաստատումը ստանալ մինչև 2029 թվականը և նախատեսում է տարեկան կատարել մինչև 2000 վիրահատություն՝ ապահովելով 100 միլիոն դոլարի եկամուտ, ասված է զեկույցում։

Մինչև 2030 թվականը Neuralink-ը նախատեսում է Blindsight գործարկել՝ վիրահատությունների թիվը տարեկան հասցնելով մինչև 10 հազարի և հասնելով ավելի քան 500 միլիոն դոլարի եկամտի։

Այսօրվա դրությամբ հայտնի է 10 բուժառու, որոնց օրգանզիմում Neuralink չիպեր են տեղադրվել։ Դրանք բոլորը դեռևս կլինիկական փորձարկումների փուլում են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031