Skip to main content

Կամբոջան հերքում է Թաիլանդի հետ հրադադարի խախտման մեղադրանքները

Կամբոջան հերքում է սահմանային գոտում հրադադարի խախտման վերաբերյալ թաիլանդական բանակի մեղադրանքները։ Այս մասին հաղորդում է «Khmer Times» թերթը՝ հղում անելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար գեներալ-լեյտենանտ Մալի Սոչեատին։

Նրա խոսքով՝ Կամբոջայի ԶՈւ-ն խստորեն պահպանում է Պնոմպենի հրամանները և կեսգիշերին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը։ Մամուլի քարտուղարը նշել է, որ կամբոջական կողմը հստակ պարտավորություններ է ստանձնել և կատարել է Մալայզիայի մայրաքաղաքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ավելի վաղ թաիլանդական բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031