Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին․ Էրդողան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ խմբ․) մասին։ Այս մասին, ինչպես հաղորդում է TRT-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին:

Նրա խոսքով՝ հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները:

«Ադրբեջանի Զինված ուժերը առաջին օրը ոչնչացրել են անջատողական թիրախների 90%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է և տարածաշրջանում այլ կարգավիճակն անընդունելի է»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031