«Մեր հարաբերություններն ավելի կզարգացնենք». Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին:

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ասվում է ուղերձում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031